Բավ է պառակտվել
06-08-2022 00:21

Հայաստանի տղամարդկանց հավաքականը պահպանեց առաջատարի դիրքը Շախմատի օլիմպիադայում, կանանց ընտրանին 3-րդ տեղում է

Շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադայի յոթերորդ տուրից հետոՀայաստանի տղամարդկանց հավաքականը պահպանեց առաջատարի դիրքը, չնայած ֆավորիտներից մեկի՝ ԱՄՆ-ի հավաքականի հետ առաջին ոչ-ոքիին։

Գաբրիել Սարգսյանն առաջին խաղատախտակի վրա հաղթեց Ֆաբիանո Կարուանային, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը (4-րդ խաղատախտակ) առավելության հասավ Սեմ Շենքլանդի նկատմամբ։

Երկրորդ և երրորդ խաղատախտակների վրա, համապատասխանաբար, Հրանտ Մելքումյանը պարտվեց Ուեսլի Սոյին, իսկ Սամվել Տեր-Սահակյանը զիջեց Լեյնյեր Դոմինգես Պերեսին։

Մրցաշարային աղյուսակում Հայաստանին հաջորդում են Ուզբեկստանը և Հնդկաստանը-2 (օլիմպիադայում այս երկիրը ներկայացնում են երեք թիմ՝ խմբ.): Առաջատարների յոթնյակում են Հնդկաստանի, Ղազախստանի, Գերմանիայի և ԱՄՆ-ի հավաքականները։

Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը իսրայելցիների նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ բարձրացավ երրորդ հորիզոնական՝ զիջելով Հնդկաստանին ու Ուկրաինային։ 4-րդ տեղում է Վրաստանը.