Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է փորձել օգնել իր ակումբին շաբաթ «Մանչեսթեր Սիթիի» հետ կայանալիք դերբիի ժամանակ, հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մաուրինյոն:
«Ինչ վերաբերում է Հենրիխ Մխիթարյանին, նա ևս լավ է: Դեռ չեմ կարող ասել, որ նա պատրաստ է 90 րոպե խաղալ, սակայն փորձել օգնել թիմին կարող է», - ասել է Մաուրինյոն:
Օգոստոսի 31-ին Մխիթարյանը վնասվածք է ստացել Չեխիայի հետ ընկերական հանդիպման ընթացքում։ Նրա մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանի ստորին երրորդականի սալջարդ։