Բավ է պառակտվել
13-06-2016 12:19

Մխիթարյանն այս շաբաթ որոշում կկայացնի

Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարիերայի հետագայի վերաբերյալ որոշում կկայացնի այս շաբաթ: Ժամկետի վերաբերյալ տեղեկությունը հաղորդել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը: Մխիթարյանի և «Բորուսիայի» միջեւ բանակցություններն արդեն մի քանի ամիս է հանգուցալուծում չեն ստանում: Ֆուտբոլիստին առաջարկվում է տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձով պայմանագիր: Հենրիխի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» եւ «Չելսին»: