Բավ է պառակտվել
02-11-2016 13:24

Մխիթարյանը մեկնել է «ՄՅու» - «Ֆեներբախչե» հանդիպմանը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնել է թուրքական «Ֆեներբախչեի» հետ Եվրոպայի Լիգայի հանդիպմանը: Հանդիպումը կկայանա հինգշաբթի Ստամբուլում:

Թուրքիայում կայանալիք հանդիպմանը «Աերոֆլոտ» ընկերության չվերթով կմեկնի 21 ֆուտբոլիստ. դարպասապահներ Դե Խեան, Ռոմերոն, Ջոնսթոնը; պաշտպաններ. Բլինդը, Ջոնսը, Դարմիանը, Ֆոսու-Մենսահը, Ռոխոն, Շոուն; կիսապաշտպաններ Ֆելաինին, Էրերան, Մխիթարյանը, Լինգարդը, Մատան, Պոգբան, Շնայդերլինը, Յանգը; հարձակվողներ Իբրահիմովիչը, Մարսիալը, Ռեշֆորդը, Ռունին:

Մխիթարյանը վնասվածք էր ստացել ազգային հավաքականի կազմում Չեխիայի հավաքականի հետ խաղալիս և սեպտեմբերի 10–ից հետո հանդես չի եկել «Մանչեսթերի» կազմում։