Բավ է պառակտվել
15-08-2016 10:00

Մխիթարյան. Մեծ պատիվ է լինել ԱՊԼ-ում հանդես եկող առաջին հայը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Անգլիայի առաջնությունում իր նորամուտը նշելու մասին:

«Հիանալի թիմային հաղթանակ էր: Ինձ համար մեծ պատիվ է լինել Պրեմիեր լիգայում հանդես եկող առաջին հայը»,- թվիթերյան իր էջում գրել է Հայաստանի հավաքականի ավագը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության մեկնարկային տուրի՝ «Բորնմութի» հետ խաղում 27-ամյա ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել 75-րդ րոպեին: