Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Գերմանիայի ընթացիկ առաջնության լավագույն աջ կիսապաշտպան է ճանաչվել
27-ամյա ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը քվեարկության արդյունքում ստացել է ձայների 57 տոկոսը: Նա կընդգրկվի մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում: