Բավ է պառակտվել
03-08-2016 18:09

Մխիթարյանի մասնակցությամբ հանդիպումն 1-ին անգամ կհեռարձակվի facebook-ի ուղիղ եթերում

Ուեյն Ռունիի պատվին «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Էվերթոնի» միջև այսօր կայանալիք խաղը կցուցադրվի Facebook ցուցիալական ցանցով: Դա կլինի նմանատիպ առաջին հեռարձակումը Պրեմիեր լիգայի թիմերի միջև խաղում:

Հանդիպմանը կմասնակցի Մանչեսթեր Յունայթեդի նորակոչիկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

Հեռարձակումը կարող են դիտել 1,7 միլիարդ մարդիկ: Հենց այդքան է կազմում Ֆեյսբուքի օգտատերերի ընդհանուր թիվը: Հանդիպմանը հետևելու համար բավական է հավանել «կարմիր սատանաների» կամ Ուեյն Ռունիի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:

Մրցավեճից ստացած եկամուտը Ռունին կփոխանցի 4 բարեգործական ընկերությունների:

Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: