Բավ է պառակտվել
07-07-2016 09:00

Հենրիխ Մխիթարյան. «Երազանքս իրականացավ»

Հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն արդեն «Մանչեսթեր Յունայթեդում» է։ Այս կապակցությամբ նա գրառում է հրապարակել Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում

Դորտմունդի «Բորուսիայի» 27-ամյա ֆուտբոլիստն այսուհետև կարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»։

«Երազանքս իրականացավ։ Ես շատ հպարտ եմ և հուզված, որ միանում եմ «Մանչեսթեր Յունայթեդին», մի ակումբի, որով ես միշտ հիացել եմ իր պատմության և հիասքանչ երկրպագուների համար։ Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ աշխատելու մարզչի և իմ նոր թիմակիցների հետ»,- Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է Մխիթարյանը։