Բավ է պառակտվել
22-06-2016 12:24

Մանչեսթեր Յունայթեդն ավելացրել է Մխիթարյանի համար առաջարկվող գումարը

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ջանք չխնայել Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար: Մանչեսթերյան ակումբն ավելացրել է Մխիթարյանի համար առաջարկվող գումարի չափը. այժմ «Յունայթեդը» պատրաստ է Հենրիխի տրանսֆերի համար 28 միլիոն ֆունտ սթերլինգ (36.5 միլիոն եվրո) վճարել: Հիշեցնենք, որ անգլիական ակումբն ավելի վաղ պատրաստ էր հայ ֆուտբոլիստի համար վճարել 19 միլիոն ֆունտ:

Հարկ է ընդգծել նաև, որ «Բորուսիան» Հենրիխի համար պահանջում է 31 միլիոն ֆունտ սթերլինգ (40 միլիոն եվրո):

Ավարտված մրցաշրջանում Մխիթարյանը բոլոր մրցաշարերում 52 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 23 գոլի և 32 գոլային փոխանցման հեղինակ: