Բավ է պառակտվել
06-08-2018 14:13

Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշները նվաճել են 5 մեդալ

Հռոմում ավարտվել  է U-23 ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այս առաջնությունում ազատ ոճի հայ ըմբիշները նվաճել են հինգ՝ երեք ոսկի և երկու բրոնզե մեդալ:

" Եվրոպայի չեմպիոն են դարձել Արսեն Հարությունյանը (57 կգ քաշային կարգ), Վազգեն Թևանյանը (61 կգ քաշային կարգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ քաշային կարգ): Բրոնզե մեդալակիրներ են դարձել Գեղամ Գալստյանն (65կգ քաշային կարգ) ու Արման Անդրիասյանը (70 կգ քաշային կարգ) ", - ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 3-րդ տեղը: