Բավ է պառակտվել
12-08-2016 11:20

Սոնա Պողոսյանը, Առաքել Միրզոյանը և Մոնիկա Վասիլյանն ասպարեզ դուրս կգան այսօր

31-րդ ամառային Օլիմպիական խաղերը շարունակում են հիացնել, նոր անակնկալներ մատուցել և նոր ռեկորդներ սահմանել: Մրցումային 7-րդ օրը Հայաստանն ունի 3 մարզիկ՝ ծանրորդներ Սոնա Պողոսյանը, Առաքել Միրզոյանը և լողորդ Մոնիկա Վասիլյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Տեղական ժամանակով ժամը 12:30-ին ծանրամարտի կանանց 75 կգ քաշային կարգի «B» ենթախմբում պայքարի մեջ կմտնի Սոնա Պողոսյանը։ Ավելի ուշ՝ ժամը 19:00-ին, տղամարդկանց 85 կգ քաշային կարգում մրցակցության մեջ կմտնի Առաքել Միրզոյանը:
Ժամը 13:14-ին կանանց 50 մետր ազատ ոճում կմրցի Մոնիկա Վասիլյանը: