Բավ է պառակտվել
26-02-2022 12:20

«Ո՞ւմ ենք մենք ծաղրում». Le Figaro-ի փոխտնօրենին վրդովվեցրել է Ֆորմուլա 1-ը Ռուսաստանից Թուրքիա տեղափոխելու պլանը

Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը վրդովված է Ֆորմուլա 1-ի մրցարշավը Թուրքիա տեղափոխելու Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (FIA) մտադրությունից։

«Օրվա վատ կատակ։ Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիան չեղյալ է հայտարարում Ռուսաստանում կայանալիք Ֆորմուլա 1-ի նախատեսված մրցավազքը և քննարկում է այն Թուրքիա տեղափոխելու հնարավորությունը։ Հայոց ցեղասպանությունը ժխտող ավտորիտար երկրիը, որն իսլամիստներին օգնության էր ուղարկում ադրբեջանցիներին արցախահայության դեմ։ Ո՞ւմ ենք մենք ծաղրում»,- գրել է Բուիսսոնը թվիթերում։

Ֆորմուլա 1-ի Ռուսաստանի Գրան Պրին պետք է անցկացվեր 2022 թվականի սեպտեմբերի 23-ից 25-ը, դրա չեղարկման մասին հայտնի դարձավ նախօրեին։ «Մենք տխրությամբ և ցնցմամբ հետևում ենք Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին և ակնկալում ենք ներկայիս իրավիճակի շուտափույթ և խաղաղ հանգուցալուծում»,- ասվում է FIA-ի հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՖԻԴԵ-ն այս տարվա բոլոր ծրագրված պաշտոնական մրցումներն, այդ թվում՝ շախմատի 44-րդ համաշխարհային օլիմպիադան և ՖԻԴԵ-ի 93-րդ կոնգրեսը Ռուսաստանից այլ երկիր կտեղափոխի։

ՈւԵՖԱ-ն որոշում է կայացրել արգելել ակումբների և թիմերի բոլոր խաղերն իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերում, որոնք պետք է անցկացվեին Ռուսաստանում և Ուկրաինայում։ Կազմակերպությունը նաև Սանկտ Պետերբուրգից Փարիզ է տեղափոխել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչը։