Բավ է պառակտվել
01-04-2022 21:35

Հայտնի են ֆուտբոլի ԱԱ- 2022 -ի խմբային փուլի վիճակահանության արդյունքները

Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացել է ֆուտբոլի աշխարհի 2022 թ․ առաջնության եզրափակիչ փուլի վիճակահանությունը, հայտնում է championat.com-ը։ Ձևավորվել են հետևյալ խմբերը․

A խումբ. Քաթար, Էկվադոր, Սենեգալ, Նիդեռլանդներ։
B խումբ. Անգլիա, Իրան, ԱՄՆ, Շոտլանդիա Ուկրաինա-Ուելս զույգի հաղթողը։
C խումբ. Արգենտինա, Սաուդյան Արաբիա, Մեքսիկա, Լեհաստան։
D խումբ. Ֆրանսիա, ԱՄԷ/ Ավստրալիա/Պերու, Դանիա, Թունիս։
E խումբ. Իսպանիա, Կոստա Ռիկա/Նոր Զելանդիա, Գերմանիա, Ճապոնիա։
F խումբ. Բելգիա, Կանադա, Մարոկկո, Խորվաթիա։
G խումբ. Բրազիլիա, Սերբիա, Շվեյցարիա, Կամերուն։
H խումբ. Պորտուգալիա, Գանա, Ուրուգվայ, Հարավային Կորեա։
Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնությունը կանցկացվի Քաթարում նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը: