Բավ է պառակտվել
26-05-2015 09:42

Գերմանական մամուլի գնահատականը` Հենրիխ Մխիթարյանի խաղին

Գերմանիայի առաջնության վերջին տուրում կայացած Բրեմենի «Վերդեր»-ի դեմ հանդիպմանը Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձել է գեղեցիկ գոլի հեղինակ: Այն ընդգրկվել է Բունդեսլիգայի 34-րդ տուրի լավագույն գոլերի թվում: Այսպիսով, գերմանական ԶԼՄ-ները ամենաբարձր գնահատականն են շնորհել Հենրիխին: «Մխիթարյանը հիանալի խաղաց ամբողջ հանդիպման ընթացքում: Նա գոլային պահ ունեցավ արդեն 2-րդ րոպեին: Կիսապաշտպանը հսկայական աշխատանք կատարեց խաղի ընթացքում և, ի վերջո, գոլի հեղինակ դարձավ»,- գրել է աղբյուրը: