Բավ է պառակտվել
10-08-2016 14:32

Հրապարակվել է Ռիո-2016 օլիմպիական խաղերի ամենահարուստ մարզիկների վարկանիշը

Ռիոյում մեդալների համար պայքարում են 13 մարզիկներ, ովքեր վերջին 12 ամիսների ընթացքում վաստակել են ավելի քան $ 18 մլն: 

Հունիսի սկզբին, ամերիկյան Forbes-ը հրապարակել է աշխարհում ամենաբարձր վարձատրվող 100 մարզիկների ամենամյա վարկանիշը: 2001 թվականից հետո առաջին անգամ այն գլխավորում էր ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին: Սակայն, պորտուգալացին վնասվածքների պատճառով Ռիո չի մեկնել: Բրազիլիա մեկնելուց հրաժարվել են նաև վարկանիշը գլխավորող այլ մարզիկներ. ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին (№2), բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը (№3), թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը (№4):

Այսպիսով ամենաբարձր վարձատրվող օլիմպիականը դարձավ ԱՄՆ-բասկետբոլի թիմի առաջատար Քեվին Դյուրանտը: Բացի նրանից, Ռիոյում մեդալների համար պայքարում են թենիսիստներ Նովակ Ջոկովիչը և Ռաֆայել Նադալը, օլիմպիադայի ֆուտբոլային մրցաշարի գլխավոր աստղ Նեյմարը, ճապոնական թենիսիստ Կեի Նիշիկորին, բասկետբոլիստ Կարմելո Էնթոնին:

Բացի այդ, ամենահարուստ օլիմպիականների ցանկում ներառվել են Սերենա Ուիլյամսը, Կայրի Իրվինգը Փոլ Ջորջը, Էնդի Մարեյը, Ջիմմի Բաթլերը, Դեանդրե Ջորդանը, Ռիքի Ֆաուլերը: