Բավ է պառակտվել
20-03-2023 21:27

Հայտնի են ծանրամարտի Եվրոպայի առաջնության հայ մասնակիցները

Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի կայքում հրապարակել են Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության մասնակից 40 երկրի հավաքականների վերջնական կազմերը։

Հայաստանից մրցումներին ներկայացված է 24 մարզիկ (որոնցից չորսը՝ պահեստային): Տղամարդկանց ընտրանում ընդգրկված են Գառնիկ Չոլաքյանը (61 կգ, պահեստային), Գոռ Սահակյանը (67 կգ), Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ, պահեստային), Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Արա Աղանյանը (96 կգ), Գարիկ Կարապետյանը (102 կգ), Սամվել Գասպարյանը (102 կգ), Պետրոս Պետրոսյանը (109 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (+109 կգ) և Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Կանանց մրցապայքարում Հայաստանը կներկայացնեն Իզաբելլա Յայլյանը (55 կգ), Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ), Մերի Միսակյանը (59 կգ, պահեստային), Անուշ Արշակյանը (64 կգ), Ալինա Սուքիասյանը (71 կգ, պահեստային), Տաթև Հակոբյանը (76 կգ) կգ), Աննա Ամրոյանը (76 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ), Էմմա Պողոսյանը (81 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը (87 կգ), Մարգարիտա Առաքելյանը (87 կգ), Ջուլիետա Ավանեսյանը (+87 կգ):

Ապրիլի 15-ից 23-ը Երևանի Կ․ Դեմիրճյանի անվ․ ՄՀՀ կայանալիք Եվրոպայի 2023 թվականի առաջնությանը կմասնակցի 536 մարզիկ աշխարհի շուրջ 40 երկրից։