Բավ է պառակտվել
30-11-2018 18:21

2020թ․ օլիմպիադան Տոկիոյում կարող է անցնել առանց բռնցքամարտի մրցաշարի

ՄՕԿ գործկոմը որոշում է կայացրել սառեցնել բռնցքամարտի մրցաշարի ծրագրերը Տոկիոյում կայանալիք 2020թ. ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում, տեղեկացրել է կազմակերպության պաշտոնական կայքէջը։ Որոշումը կայացվել է սիրողական բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (AIBA) դեմ ընթացող հետաքննության կապակցությամբ։

Նոյեմբերից AIBA-ն գլխավորում է Գաֆուր Ռախիմովն Ուզբեկիստանից, ով ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից մտցված է պատժամիջոցների ցուցակի մեջ։ Ընտրություններից առաջ ՄՕԿ-ն խորհուրդ է տվել չներկայացնել նրա թեկնածությունը, սակայն Գաֆուրովը որոշել է ներկայացնել և հաղթել է։ Ավելի ուշ նա թույլ է տվել իր հրաժարականի հնարավորությունն՝ Օլիմպիական խաղերում բռնցքամարտը չընդգրկելու սպառնալիքի պատճառով։

ՄՕԿ-ի որոշման հետևանքով ժամանակավորապես դադարեցվել են AIBA-ի բոլոր կապերը Տոկիոյում խաղերի կազմկոմիտեի հետ։ Բռնցքամարտի մրցաշարի տոմսերի վաճառքը նույնպես կասեցվել է, և դադարեցվել է մրցումների ժամանակացույցի կազմումը:

AIBA-ի աջակցությամբ է հանդես եկել Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդը (WBC)․ Խորհրդի անդամները, ստորագրելով “Բռնցքմարտը պետք է լինի Օլիմպիական խաղերին” խնդրագիրը, հիշեցրել են, որ իրենց սպորտաձևը ներառված է Օլիմպիական խաղերի ծրագրում ավելի քան 100 տարի։

Երկու տարի առաջ, Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիադա-2016-ի ժամանակ բռնցքամարտի մրցաշարում խաղարկվել է պարգևների 13 հավաքածու․ 10՝ տղամարդկանց և 3՝ կանանց։ Երեքական ոսկե մեդալ են շահել Ուզբեկիստանի և Ֆրանսիայի բռցքամարտիկները։ Ռուսաստանցիները շահել են չորս մեդալ՝ մեկ ոսկե և երեք բրոնզե։ Մինչև 91 կգ քաշային կարգում հաղթել է Եվգենի Տիշչենկոն, ով եզրափակիչում պարտության է մատնել Վասիլիյ Լևիտին Ղազախստանից։

Դատավորների միաձայն որոշումը հօգուտ ռուսաստանցի մարզիկի լրագրողների և երկրպագուների կողմից ճանաչվել է ամենավիճահարույցը բռնցքամարտի պատմության մեջ։ Պարգևատրման արարողության ժամանակ Տիշչենկոն իր մեդալը ստացել է տրիբունաների սուլոցի ներքո։ Օլիմպիադայի ավարտից հետո AIBA- ն խոստացել է փոխել մրցավարության համակարգը: