Բավ է պառակտվել
19-08-2016 11:19

Արթուր Ալեքսանյանին անակնկալ է սպասվում հայրենիք վերադառնալուց հետո

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի բնակիչները պատրաստվում են նրան Գյումրիում հանդիսավոր ընդունելություն կազմակերպել և անակնկալ են պատրաստում: Աշխարհի կրկնակի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, Լոնդոնի հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը նվաճել է Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերի ոսկե մեդալ` եզրափակչում հաղթելով կուբացի Դանիել Կաբրերա Լուգոյին 3։0 հաշվով։

«Արթուր Ալեքսանյանին Գյումրիում մեծ անակնկալ է սպասվելու, դա` հաստատ, յուրահատուկ ընդունելություն ենք կազմակերպելու։ Այժմ մոտ մեկ շաբաթ ժամանակ կա մինչ նրա վերադարձը, վերադառնալու է Հայաստան օգոստոսի 26–ին։ Չեմ կասկածում` ամեն ինչ կհասցնենք»,– ասել է Շիրակի մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանը։

Թե ինչ անակնկալ են պատրաստում չեմպիոնի համար` առայժմ գաղտնի է մնում։

Գյումրեցիները կատակում են, թե Ալեքսանյանին պետք է դիմավորել երկու ֆայտոնով` մեկը Արթուրի համար, մյուսը` մեդալի։

Վարդանյանն ավելացրեց, որ գյումրեցիները պարծենուն են ոչ միայն Ալեքսանյանով, այլ նաև ծանրորդ, 22–ամյա օլիմպիական չեմպիոն Գոռ Մինասյանով, ով նույնպես առանձնահատուկ ընդունելության կարժանանա։

Ծանրորդ Գոռ Մինասյանը Հայաստանին բերեց օլիմպիական երրորդ արծաթը` 105 կգ–ից ավելի քաշային կարգում երկամարտում հավաքելով 451 կգ։