Բավ է պառակտվել
07-02-2014 10:15

Այսօր պաշտոնապես կբացվի Սոչի-2014-ը

Այսօր՝ ժամը 20։14-ին, ՌԴ Սոչի քաղաքի «Ֆիշտ» մարզադաշտում պաշտոնապես կմեկնարկեն Ռուսաստանի պատմության մեջ առաջին ձմեռային Օլիմպիական խաղերը, բացումը կկատարի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է, ИТАР-ТАСС-ը: Նախատեսված է շոուի ավրտից հետո Պուտի ողջույնի կարճ խոսքը մարզիկներին ու Օլիմպիադայի հյուրերին։ Միջոցառման ընթացքում կվառվի նաև գլխավոր Օլիմպիական ջահը, ինչը, սակայն, չի անի Պուտինը, քանի որ ՌԴ ղեկավարն իրեն չի համարում ձմեռային մարզաձևերի ներկայացուցիչ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանում կան շատ արժանի ու համաշխարհային ճանաչում ունեցող մարզիկներ, որոնց մասնակցությունն այդ հարցում ավելի տեղին կլինի։ Օլիմպիադայի բացման արարողությունից առաջ Պուտինի անունից բարձրաստիճան հյուրերի պատվին պաշտոնական ընդունելություն կկայանա։ Կանխատեսվում է, որ խաղերի բացման արարողությանը ներկա կգտնվեն 4 տասնյակից ավելի պետությունների ղեկավարներ, իսկ ընդհանուր առմամբ Օլիմպիադայի ընթացքում Սոչի կայցելի մոտ 60 ղեկավար։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոքով՝ Օլիմպիադայի բացման օրը Պուտինը հնարավոր է հանդիպումներ անցկացնի արտասահմանյան գործընկերների հետ։ Նա ընդգծել է, որ Պուտինը կարող է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ։ Հաղորդվում է, որ նախագահը հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Հիշեցնենք, որ Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնելու է 4 մարզիկ։