Բավ է պառակտվել
07-12-2022 00:33

Հայտնի են Քաթարում ընթացող աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի զույգերը

Հայտնի են դարձել Քաթարում ընթացող աշխարհի առաջնության 1/4 եզրափակիչի բոլոր զույգերը։

Մրցաշարի քառորդ եզրափակիչ դուրս եկան Հոլանդիայի, Արգենտինայի, Խորվաթիայի, Բրազիլիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Մարոկոյի և Պորտուգալիայի հավաքականները։

Քաթարում ընթացող աշխարհի առաջնությունում քառորդ եզրափակիչում կհանդիպեն հետևյալ երկրները.

Հոլանդիա - Արգենտինա (խաղը կկայանա դեկտեմբերի 9-ին)
Խորվաթիա - Բրազիլիա (դեկտեմբերի 9)
Անգլիա - Ֆրանսիա (դեկտեմբերի 10)
Մարոկկո - Պորտուգալիա (դեկտեմբերի 10)։