Բավ է պառակտվել
08-09-2016 12:26

Ռիո-2016. Հայաստանը 2 մարզուհիներով է ներկայացել 15-րդ Պարալիմպիկ խաղերին

Ռիոյի «Մարականա» ստադիոնում տեղի է ունեցել 15-րդ Պարալիմպիկ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել է նաեւ Հայաստանի պատվիրակությունը:

Մրցումներին Հայաստանից կմասնակցեն 21-ամյա լողորդուհի Մարգարիտա Հովակիմյանը եւ 30-ամյա ծանրորդուհի Գրետա Վարդանյանը: Նրանք հանդես են եկել նաեւ 2012թ. Լոնդոնի Պարալիմպիկ խաղերում:

Ռիոյում Գրետա Վարդանյանը 55 կգ քաշային կարգում հանդես կգա սեպտեմբերի 10-ին, Մարգարիտա Հովակիմյանը 50 մետր ազատ լողաոճում մեկնարկ դուրս կգա սեպտեմբերի 10-ին, 100 մետր բրասում՝ սեպտեմբերի 11-ին: