Բավ է պառակտվել
10-06-2016 11:44

Պելեն բոլոր մեդալներն ու գավաթները վաճառել է 4,4 միլիոն եվրոյով (լուսանկարներ)

Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեն վաճառել է իր բոլոր մարզական մեդալները, գավաթներն ու անհատական մրցանակները: Լոնդոնում երեք օր անցկացված աճուրդում վաճառվել է մոտ 2 հազար մեդալ, գավաթ ու մրցանակ: Վաճառքից ստացված 4,4 միլիոն եվրոյի մեծ մասը 75-ամյա Պելեն կտրամադրի բարեգործության՝ Բրազիլիայում մանկական հիվանդանոցների:

Ամենաթանկը եղել է աշխարհի գավաթի փոքր կրկնօրինակը, որի համար Hublot ընկերությունը վճարել է 500 հազար եվրո: Պելեի պարգեւները հնարավոր էր գնել նաեւ ինտերնետով: