Բավ է պառակտվել
11-05-2021 16:26

Լևոն Արոնյանի առաջին մարզիչ Մելիքսեթ Խաչիյանը՝ ՖԻԴԵ-ի «Trainer Awards» մրցանակի դափնեկիր

Լևոն Արոնյանի առաջին մարզիչ Մելիքսեթ Խաչիյանը ճանաչվել է ՖԻԴԵ-ի «Trainer Awards for 2020-21» 14-րդ մրցանակաբաշխության դափնեկիր, հայտնվում է կազմակերպության կայքում։

Ներկայումս ԱՄՆ-ում բնակվող և աշխատող Խաչիյանն արժանացել է Լյու Վենչժեի անվան մրցանակին․ «Առաջին մարզիչ» անվանակարգում նրա թեկնածությանն աջակցել է Լևոն Արոնյանը (ՖիԴե-ի վարկանիշային աղյուսակում նրա լավագույն նվաճումը 4-րդ տեղն է)։

Նշվում է, որ Խաչիյանը ծանոթացել է 9-ամյա Արոնյանի հետ 1991 թվականին, երբ վերջինս նոր էր սկսել շախմատ խաղալ։ Ընդամենը երեք տարի անց Հունգարիայի Սեգեդ քաղաքում Լևոնը դարձավ մինչև 12 տարեկանների (1994թ․ ծնվածների) աշխարհի չեմպիոն, առաջ անցնելով մի շարք ապագա աստղերից, ինչպիսիք են Գրիշչուկը, Բաքրոն և Վալյեխոն։

«Ես երախտապարտ եմ ճակատագրին գերազանց առաջին մարզիչ ունենալու համար։ Մինչ օրս օգտվում եմ նրա սովորեցրած շատ բաներից։ Նա իր գործին նվիրված պրոֆեսիանալ է, ով բացահայտել է նաև այլ տաղանդավոր խաղացողների․ Տիգրան Լ․ Պետրոսյանին, Արման Փաշիկյանին և Վարուժան Հակոբյանին»,- ասել է Արոնյանը։

Այժմ Խաչիյանն աշխատում է ԱՄՆ շախմատի կանանց հավաքականի և միջազգային գրոսմայստեր Էննի Վանգի (Annie Wang) հետ։