Բավ է պառակտվել
22-11-2021 11:56

Հաղթանակ արմագեդոնում․ Լևոն Արոնյանը հաղթել է Tata Steel India Blitz մրցաշարում Կալկաթայում (տեսանյութ)

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը դարձել է Կալկաթա քաղաքում անցկացված Tata Steel India Blitz ռապիդ&բլից մրցաշարի հաղթող՝ երեկ երեկոյան արմագեդոնում հաղթելով Արջուն Էրիգաիսին (Հնդկաստան)։ Մրցաշարն անցկացվում էր երկու շրջանով․ ռապիդ և բլից, տեղեկանում ենք chesspro.ru. Կայքից։

Ռապիդի արդյունքներ․ 1. Էրիգայսի՝ 6,5; 2-4. Արոնյան, Ռամեշբաբու Պրագնանանդհա (Հնդկաստան), Սանտոշ Վիդիտ (Հնդկաստան)՝ 5,5-ական; 5-6. Սեմ Շենկլենդ (ԱՄՆ), Մուրալի Քարթիկյան (Հնդկաստան)՝ 5-ական; 7. Պարհամ Մագսուդլու (Իրան) – 4,5; 8. Լե Կուանգ Լիեմ (Վիետնամ)՝ 4; 9. Բաշկարան Ադհիբան (Հնդկաստան)՝ 2; 10. Վայշալի Ռամեշբաբու (Հնդկաստան)՝ 1,5.

Բլիցի արդյունքներ. 1. Արոնյան, 2. Էրիգայսի՝ 11,5-ական; 3. Մագսուդլոու, 4. Նիհալ Սարին (Հնդկաստան)՝ 11-ական; 5. Գուկեշ Դոմմարաջ (Հնդկաստան)՝ 10; 6. Լե Կուանգ Լիեմ՝ 8,5; 7. Շենկլենդ, 8. Ռաունակ Սանհվանի (Հնդկաստան)՝ 8-ական; 9. Վիդիտ՝ 6,5; 10. Հարիկա Դրոնավալի (Հնդկաստան)՝ 4։

Այսպիսով, Արոնյանն ու Էրիգաիսին մենամարտեցին արմագեդոնում. հայ շախմատիստը հաղթեց 2։1 հաշվով։