Բավ է պառակտվել
11-03-2021 11:43

«Միացեք». Դարչինյանը կոչ արեց հայտնի մարզիկներին օգնել հայ գերիներին վերադարձնելուն

Կոչով դիմում եմ աշխարհահռչակ բոլոր սպորտսմեններին.

Հարգելիներս.

Իմ երկրում՝ Հայաստանում, հիմա լուրջ խնդիրներ կան, որոնցից ամենաառաջնայինը մեզ համար, մեր գերիների վերդարձն է դեպի հայրենիք: Աշխարհի բոլոր սպորսմեններին դիմում եմ և խնդրում եմ, մի եղեք անտարբեր և միացեք իմ կոչին, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությունը վերադարձնի մեր հայ գերիներին, որոնց պահում են բանտարկյալների նման:

Պատերազմը ավարտվել է. հազարավոր զոհեր ունեցանք, հազարավոր ընտանիքներ դժբախտացան, բայց կան փրկված զինվորներ, ովքեր դեռ կարող են տուն վերադառնալ:
Խնդրում եմ բարձրաձայնել այս խնդիրը, որպեսզի մեր հայ գերիներն այլևս փակված չմնան Արդրբեջանի բանտերում, որպես բանտարկյալներ:

Ձեր ընկեր և բարեկամ,
Աշխարհի իննակի չեմպիոն
ՎԻԿ ԴԱՐՉԻՆՅԱՆ