Բավ է պառակտվել
01-11-2020 16:40

Ճանաչո՞ւմ ես ինձ։ Ճանաչի՛ր Արցախը. Արթուր Ալեքսանյան

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի, Եվրոպայի հնգակի, Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

«Մենք միասնական ենք, մենք Արցախ ենք։ Ճանաչո՞ւմ ես ինձ։ Ճանաչի՛ր Արցախը», – գրել է Ալեքսանյանն Ինստագրամի իր էջում՝ հրապարակելով լուսանկար։