Բավ է պառակտվել
06-01-2016 15:43

Մխիթարյանին ընդգրկել է ամենաբարձր վարկանիշում

«Kicker» պարբերականը կազմել է ֆուտբոլիստների վարկանշային աղյուսակները, որոնք բաժանվում են 3 մասի: 1-ինում, որը կոչվում է «համաշխարհային կարգ», ընգրկված է նաև «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Այդ կարգում ընդգրկված են նաև «Բավարիայի» կիսապաշտպան Դուգլաս Կոստան, Մխիթարյանի թիմակից Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Նշենք, որ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: