Բավ է պառակտվել
09-08-2016 10:19

Ռիո-2016. Ջոկովիչը դուրս մնաց նաեւ զուգախաղի մրցաշարից, Սերենան շարժվում է առաջ

Սերբ թենիսիստներ Նովակ Ջոկովիչը եւ Նենադ Զիմոնիչը Ռիո դե Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի զուգախաղի երկրորդ շրջանում 4:6, 4:6 հաշվով պարտվել են բրազիլացիներ Մարսելո Մելոյին ու Բրունո Սոարեսին եւ լքել պայքարը:

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչն ավարտեց ելույթը Ռիո-2016-ում: Ավելի վաղ նա մենախաղի առաջին շրջանում պարտվել էր արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի:

Իսպանացիներ Ռաֆայել Նադալն ու Ֆելիսիանո Լոպեսը 6:3, 5:7, 6:2 հաշվով հաղթել են Խուան Մարտին դել Պոտրո - Մաքսիմո Գոնսալես արգենտինական զույգին եւ դուրս եկել երրորդ շրջան:

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն էլ կանանց մենախաղի երկրորդ շրջանում 7:6, 6:2 հաշվով ուժեղ է գտնվել ֆրանսիացի Ալիզ Կորնյեից: Սերենայի հաջորդ մրցակիցը կլինի չեխ Էլինա Սվիտոլինան: