Բավ է պառակտվել
20-08-2016 08:43

Ռիո–2016. Հայաստանի առաջընթացը մեդալային հաշվարկում

Ռիո դե Ժանեյրոյում շարունակվող ամառային Օլիմպիական խաղերի ավարտից երկու օր առաջ Հայաստանը մեդալային հաշվարկում` 1 ոսկե, 3 արծաթե մեդալներով 36-րդ տեղում է: 

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանն օլիմպիական չեմպիոն է դարձել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում, իսկ Միհրան Հարությունյանը կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է եզրափակիչում և արծաթ ստացել: Գերծանր քաշային ծանրորդ Գոռ Մինասյանը նվաճել է Հայաստանի չորրորդ մեդալը՝ դառնալով օլիմպիական փոխչեմպիոն: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը երկրորդ տեղն է գրավել 105 կգ քաշային կարգում: