Բավ է պառակտվել
11-08-2016 12:03

Ռիո-2016. Այսօր պայքարի մեջ կմտնի Հայաստանի հավաքականի դրոշակակիրը

Այսօր՝ օգոստոսի 11-ին Ռիո դը Ժանեյրոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերում կկայանա մրցումային 6-րդ օրը: Հայաստանը կներկայացնեն բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն ու լողորդ Վահան Մխիթարյանը: Վերջինս առաջին ելույթը կունենա և կմասնակցի ազատ ոճի 50 մ. մրցումներին:
Վահան Մխիթարյանը, որը Ռիո-2016-ի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրն էր, որակավորման փուլում հանդես կգա Երևանի ժամանակով մոտ 20:00-ին:
Վլադիմիր Մարգարյանը (69 կգ) 1/8 եզրափակչում կմրցի կուբացի Ռոնել Իգլեսիասի հետ, որը ՕԽ-2012-ի 64 կգ քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել: Մարգարյան – Իգլեսիաս մենամարտը կմեկնարկի ժամը 20:15-ին: