Բավ է պառակտվել
23-11-2021 09:25

Ռոնալդուն և Մեսին առաջադրվել են ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ անվանակարգում

Կազմակերպության մամլո ծառայությունը հայտնում է, որ թեկնածուների ցուցակում են ընդգրկված Կարիմ Բենզեման (Ֆրանսիա/Ռեալ Մադրիդ), Քևին Դե Բրույնեն (Բելգիա/Մանչեսթեր Սիթի), Կրիշտիանու Ռոնալդուն (Պորտուգալիա/Յուվենտուս/Մանչեսթեր Յունայթեդ), Էրլինգ Հոլանդը (Նորվեգիա/Բորուսիա Դորտմունդ), Ժորժինյո (Իտալիա/Չելսի), Ն'Գոլո Կանտեն (Ֆրանսիա/Չելսի), Ռոբերտ Լևանդովսկին (Լեհաստան/Բավարիա), Կիլիան Մբապեն (Ֆրանսիա/Պարի Սեն-Ժերմեն), Լիոնել Մեսին (Արգենտինա/Բարսելոնա/Պարի Սեն-Ժերմեն), Նեյմարը (Բրազիլիա/Պարի Սեն- Ժերմեն), Մոհամեդ Սալահը (Եգիպտոս/Լիվերպուլ):

Լավագույն մարզչի կոչման հավակնորդների ցանկում են Անտոնիո Կոնտեն (Իտալիա/Ինտեր Միլան/Տոտենհեմ), Հանսի Ֆլիկը (Գերմանիա/Բավարիա/Գերմանիայի հավաքական), Պեպ Գվարդիոլան (Իսպանիա/Մանչեսթեր Սիթի), Ռոբերտո Մանչինին (Իտալիա) /Իտալիայի հավաքական), Լիոնել Սեբաստիան Սկալոնին (Արգենտինա / Արգենտինայի հավաքական), Դիեգո Սիմեոնեն (Արգենտինա / Ատլետիկո Մադրիդ), Տոմաս Տուխելը (Գերմանիա / Չելսի):

Հաղթողները կհայտարարվեն առցանց արարողության ժամանակ, 2022 թվականի հունվարի 17-ին:

2020 թվականին ՖԻՖԱ-ի վարկածով լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Լևանդովսկին։