Forbes-ի վարկածով 2014 թվականի ամենահարուստ ֆուտբոլիստների վարկանիշը գլխավորեց մսդրիդյան «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանո Ռոնալդուն: Պորտուգալացու եկամուտը կազմել է տարեկան 79 մլն. դոլար: Նախորդ տարվա համեմատ հարձակվողի եկամուտը ավելացել է 6 մլն. դոլարով: Ֆուտբոլիստի եկամուտի զգալի մասը կազմում է ակումբի հետ իր պայմանագրի գումարը՝ 52,2 մլն. դոլար: Եվս 26,8 մլն. դոլար «Ոսկե գնդակ»-ի հաղթողը ստանում է գովազդից: Վարկանիշի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ռոնալդուի հավերժական հակառակորդ Լիոնել Մեսին: Մեկ տարվա ընթացքում արգենտինացին վաստակել է 48,5 մլն. դոլար Բարսելոնայի հետ իր պայմանագրի և գովազդի շնորհիվ:
Բավ է պառակտվել