Բավ է պառակտվել
08-08-2016 09:03

Ռուսաստանաբնակ մարմնամարզիկն Օլիմպիադային վարժությունը կատարեց «Արցախ» երաժշտության ներքո

Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող մարմնամարզիկ Սեդա Թութխալյանը Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին ազատ վարժությունը կատարեց Արա Գևորգյանի «Արցախ» երաժշտության ներքո:

Թութխալյանը հանդես եկավ որակավորման փուլին շաբաթ օրը: Նրա ելույթի տեսանյութը հրապարակված է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կայքում:

17-ամյա գյումրեցի Սեդա Թութխալյանը 2014 թ.-ի պատանեկան Օլիմպիական խաղերի բացարձակ չեմպիոն է, 2015 թ.-ի Բաքվի Եվրոպայի խաղերի հաղթող և մրցանակակիր: