Բավ է պառակտվել
11-10-2022 15:38

Ռուսասատանցի լողորդներն ու թենիսիստները մարզվում են Ծաղկաձորում

Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարությունը պահպանել է մարզիկների բոլոր նյութական խթաններն ու սոցիալական երաշխիքները: Այս մասին երեքշաբթի օրը Պետդումայի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի կոմիտեի և ՌԴ սպորտի նախարարության համատեղ նիստում հայտարարել է սպորտի նախարար Օլեգ Մատիցինը։

«Մենք հնարավորինս բաց ենք ֆեդերացիաների բոլոր առաջարկների համար,- ասել է Մատիցինը։- Այն, ինչ հիմա անում ենք օրացույցի և ֆինանսական խթանների առումով, բավականին լուրջ օգնություն է ֆեդերացիաներին։ Մենք փաստացի պահպանել ենք մարզիկների բոլոր ֆինանսական խթանները և սոցիալական երաշխիքները»։

«Ռուսաստանի մարզիկների միջազգային օրացույցը մեծ փոփոխություններ է կրել, բայց իրականում բոլոր մարզիկները ապահովված են բազաներով, սակայն որոշ դեպքերում մենք օգտագործում ենք մեր բարեկամ երկրների բազաները։ Մասնավորապես, մեր լողորդներն ու թենիսիստները մարզվում են Հայաստանի Ծաղկաձորում»- հավելել է սպորտի նախարարը։