Բավ է պառակտվել
08-08-2016 10:21

Ռուսաստանի ամբողջ հավաքականին հեռացրել են Պարաօլիմպիկ խաղերից

Միջազգային պարաօլիմպիական կոմիտեն որոշում է կայացրել Պարաօլիմպիկ խաղերից հեռացնել Ռուսաստանի ամբողջ հավաքականին: Խաղերը պետք է սկսեն սեպտեմբերի 7-ից Ռիո դե Ժանեյրոյում: 
Ինչպես Ռիոյում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է կոմիտեի ղեկավար Ֆիլիպ Կրեյվենը, նման որոշումն ընդունվել է` հիմնվելով Համաշխարհային հակադոպինգային գործակալության զեկույցի վրա, ըստ որի Ռուսաստանում պետական մակարդակով խրախուսվել է դոպինգի օգտագործումը:
«Ռուսաստանում հակադոպինգային համակարգը չի աշխատում, կոռումպացված է և ամբողջովին վտանգված»,- նշել է կոմիտեի ղեկավարը: