Բավ է պառակտվել
26-05-2021 11:01

Ռուսական ակումբը հետաքրքրություն է ցուցաբերել «Ռոմայի» կիսապաշտպան Մխիթարյանի նկատմամբ

«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է միանալ Ռուսաստանի պրեմիեր լիգայի ակումբներից մեկին, հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով La Gazzetta dello Sport-ին։

Ընդ որում աղբյուրը չի բացահայտում ռուսաստանյան թիմի անունը։

«Կիսապաշտպանի ծառայություններով է հետաքրքրված նաև «Մոնակոն»։ Բացի այդ, նա շատ առատաձեռն առաջարկ է ստացել Ռուսաստանից»,- նշում է աղբյուրը։

Միաժամանակ, ֆուտբոլիստը և նրա ընտանիքը ցանկանում են մնալ Հռոմում։ Այս տարի Մխիթարյանը ցուցադրել է բավական լավ արդյունքներ․ 5 գոլ և 13 գոլային փոխանցում։ Սեզոնի ավարտից հետո նա դիմել է ակումբի ղեկավարությանը բարձրացնել իր աշխատավարձը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի երկարաձգի պահմանագիրն ակումբի հետ, որն ավարտվում է այս ամռանը։ Ըստ լրատվամիջոցների՝ կիսապաշտպանը չի ցանկանում աշխատել իտալական թիմի նոր մարզիչ Ժոզե Մաուրինիոյի հետ նրանց միջև ծագած լուրջ տարաձայնությունների պատճառով, որի արդյունքում Մխիթարյանը 2018թ․ հունվարին տեղափոխվեց «Արսենալ»։ Սակայն ավելի ուշ տեղեկություններ հայտնվեցին, որ ֆուտբոլիստի և մարզիչի միջև բոլոր խնդիրները հարթվել են։