Բավ է պառակտվել
06-11-2018 12:54

Նոր գերաստղի ծնունդը։ Կարեն Խաչանովնը տեղ է զբաղեցրել թենիսի համաշխարհային աստղերի շարքում։

Կիրակի օրը, Փարիզի եզրափակչում ջախջախելով ինքը՝ Նովակ Ջոկովիչին (7:5, 6:4), Կարեն Խաչանովը արժանացել է մրցաշրջանի ընթացքում իր երրորդ, կարիերայի ընթացքում՝ չորրորդ և իր համար առաջին՝ “Մասթերս” շարքի մրցաշարի տիտղոսին։ Երկուշաբթի ռուսաստանցին բարձրացել է համաշխարհային վարկանիշում 11-րդ տեղը, որտեղ և կավարտի մրցաշրջանը: 

Երկուշաբթի ռուսաստանցին բարձրացել է համաշխարհային վարկանիշում 11-րդ տեղը, որտեղ և կավարտի մրցաշրջանը:

2017թ. Խաչանովը Փարիզ է ժամանել, ունենալով մոլորակի 44-րդ ռակետի կոչումը։ Նա ռուսաստանցի թենիսիստներից միակն է եղել, ով անցել է “Մասթերս”-ի բազային խումբ, առաջին տուրում պարտվել է ուրուգվայցի Պաբլո Կուեվասին և, ըստ էության, ավարտել է մրցաշրջանը։

Այնուամնեայնիվ, մեկ տարի անց Կարենը Ֆրանսիայի մայրաքաղաք է մեկնել արդեն որպես աշխարհում 18-րդ տեղը զբաղեցնող թենիսիստ, վստահ անցել է ամբողջ մրցաշարը, հաղթել է լավագույն 10 թենիսիստների՝ զիջելով միայն մի սեթ (Ջոն Իզներին՝ երրորդ ռաունդում), վստահորեն հաղթել է Նովակ Ջոկովիչին (դե յուրե՝ խաղի օրվա դրությամբ վարկանիշային աղյուսակի դեռևս երկրորդ, իսկ փաստացի՝ արդեն առաջին համարին)։ Եվ հաղթել է իր մարզական կյանքի բարձրագույն տիտղոսը։

Թվում է, Խաչանովի համար “Մեծ սաղավարտն” ընդամենը ժամանակի հարց է։ Նա դա ապացուցել է 2018թ.-ի իր առաջընթացով։