Բավ է պառակտվել
05-08-2016 12:31

Հայ օլիմպիականներից առաջինը մրցագորգ դուրս կգա ձյուդոիստը

Ռիո դե Ժանեյրո մեկնած հայ օլիմպիականները մրցապայքարը կսկսեն օգոստոսի 6-ին։ Մեդալի համար առաջին պայքարը կմղի ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը։

31-րդ օլիմպիական խաղերում օգոստոսի 6-ին մեդալների համար առաջինը հայ մարզիկներից պայքարի մեջ է մտնելու ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը: 60 կգ քաշային կարգում մեր մարզիկն առաջին գոտեմարտում մրցելու է ավստրիացի Լյուդվիգ Պայշերի հետ:

Հաղթանակի հասնելու դեպքում հայ ձյուդոիստի մրցակիցն է լինելու հոլանդացի Ջերոն Մոորեն և ռուս Բեսլան Մուդրանով զույգի հաղթողը: