ՖԻԴԵ-ի՝ նոյեմբերի ամսվա վարկանշային աղյուսակում, Օլիմպիական եռակի չեմպիոն Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 5-րդ տեղը, շրջանցելով այնպիսի ուժեղագույն շախմատային ընտրանիների, ինչպիսիք են՝ Հունգարիան, ԱՄՆ-ն և Հնդկաստանը, գրում է armsport.am-ը:
Ռեյտինգը կազմվում է՝ հաշվի առնելով տվյալ երկրի 10 լավագույն գրոսմայստերների և միջազգային վարպետների՝ ԷԼՕ-ի գործակիցների միջին վարկանշային ցուցանիշները:
Ներկայումս, Հայաստանն ունի 36 գրոսմայստեր և 23 միջազգային վարպետ:
Լավագույն տասնյակը՝
1. Ռուսաստան (2746)
2. Ուկրաինա (2704)
3. Չինաստան (2673)
4. Ֆրանսիա (2666 )
5. Հայաստան (2658)
6. Հունգարիա (2654)
7. ԱՄՆ (2648 )
8. Հնդկաստան (2644 )
9. Հոլանդիա (2637 )
10. Իսրայել (2632)