Բավ է պառակտվել
04-06-2022 21:15

ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի առաջին տուրում Հայաստանի հավաքականը հաղթեց Իռլանդիային

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը ներտնային խաղում 1-0 հաշվով հաղթանակի հասավ Իռլանդիայի ընտրանու նկատմամբ։

Միակ գոլը 74-րդ րոպեին խփեց «Կրասնոդար»-ի 21-ամյա հարձակվող կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Դեղին քարտեր ստացան Շեյն Դաֆին, Ջեֆ Հենդրիկը և Ստյոպա Մկրտչյանը։

Հայաստանի ազգային հավաքականը, տարելով առաջին հաղթանակը և վաստակելով երեք միավոր, B լիգայի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակում բարձրացավ առաջին հորիզոնական։