Բավ է պառակտվել
02-10-2018 12:14

Հայաստանի հավաքականը հաղթել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի յոթերորդ փուլում

Բաթումում անցնող շախմատի համաշխարհային օլիմպիադայի յոթերորդ փուլում Հայաստանի հավաքականը 1,5-2,5 հաշվով հաղթել է Բելառուսին։

Հայաստանի թիմի առաջին համար Լևոն Արոնյանն, ինչպես նաև Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը ոչ ոքի են խաղացել։ Հաթանակ է տարել միայն Ռոբերտ Հովհաննիսյանը։

Օլիմպիադայի շրջանակում շվեյցարական համակարգով 11 փուլ է անցկացվելու։

Նախորդ փուլերում Հայաստանի հավաքականը հաղթել է Ճապոնիայի, Ղազախստանի, Թուրքիայի, Հունաստանի և Մակեդոնիայի թիմերին, սակայն 5-րդ փուլում զիջել է Ադրբեջանին։

Յոթերորդ փուլից առաջ Հայաստանի հավաքականը 10 միավորով առաջատարների եռյակում էր։

ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպված շախմատի 43-րդ օլիմպիադան ընթանում է 2018թ․ սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 6-ը Վրաստանում՝ Բաթում քաղաքում։