Բավ է պառակտվել
12-06-2019 14:10

Եվրո-2020 ընտրական փուլում Հայաստանի հավաքականը սենսացիոն հաղթանակ է տարել հույների նկատմամբ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպա 2020 առաջնության ընտրական փուլում՝արտագնա խաղում 2։3 սենսացիոն հաշվով պարտության մատնելով հույներին։

Գոլերը հանդիպման 8-րդ, 33-րդ և 74-րդ րոպեներին խփել են Ալեքսանդր Կարապետյանը, Գևորգ Ղազարյանը և Տիգրան Բարսեղյանը։ Նրանք երեքն էլ աչքի են ընկել նաև հունիսի 8-ին, երբ հայ ֆուտբոլիստները ջախջախիչ պարտության են մատնել Լիխտենշտեյնի հավաքականին։

Հույների հավաքականում խաղի 54-րդ և 87-րդ րոպեներին գոլի հեղինակ են դարձել Կառլոս Զեկան և Կոստաս Ֆորտուլիսը։

Չորրոդ տուրից հետո J խմբում Հայաստանի հավաքականը 6 միավորով տեղափոխվել է 3-րդ հորիզոնական։ Առայժմ, 12 միավորով խումբը գլխավորում են իտալացինրը։ Նրանց 3 միավոր են զիջում երկրորդ հորիզոնականում հանգրվանած ֆինները։ Հույներն ու բոսնիացիները հավաքել են 4-ական միավոր։ Վերջին տեղում է գտնվում Լիխտենշտեյնի հավաքականը, որը միավոր չի հավաքել։