Բավ է պառակտվել
17-11-2018 17:25

Հայաստանի հավաքականը ջախջախել է ջիբրալթարցիներին, Մովսիսյանը գրանցել է պոկեր

 

Նախօրեին Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբի 5-րդ տուրում խոշոր հաշվով հաղթել է Ջիբրալթարի հավաքականին։

Հանդիպումը կայացել է Ջիբրալթարի “Վիկտորիա” մարզադաշտում և ավարտվել է 6։2 հաշվով՝ հօգուտ հայկական թիմի։

Հանդիպման հերոս է դարձել Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով գրանցել է պոկեր։ Հայաստանի հավաքականի կազմում աչքի են ընկել նաև պաշտպան Արթուր Քարտաշյանը և հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը։ Ջիբրալթարի հավաքականի կազմում գոլերի հեղինակ են դարձել հարձակվողներ Անդրե Բարը և Ադամ Փրիսթլին։

Զուգահեռաբար ընթացող խմբի մյուս խաղում Մակեդոնիան 2:0 հաղթել է Լիխտենշտեյնին:

Հայաստանի հավաքականը հայտնվել է Ազգերի լիգայի D դիվիզիոնի 4-րդ խմբում։ Նրա մրցակիցներն են Մակեդանիայի, Լիխտենշտեյնի և Ջիբրալթարի թիմերը։

Հինգերորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը ինը միավորով զբաղեցնում է իր խմբում երկրորդ տեղը։ Խումբը գլխավորում են մակեդանացիները՝ 12 միավորով, երրորդ տեղում վեց միավորով գտնվում են ջիբրալթալցիները։ Խումբը եզրափակում է Լիխտենշտեյնի հավաքականը։

Խմբային փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 19-ին արտագնա խաղում կհանդիպի Լիխտենշտեյնի հետ, իսկ մակեդոնացիները կհյուրընկալեն Ջիբրալթարի թիմին: