Բավ է պառակտվել
01-05-2017 12:24

Շախմատի վետերանների ԱԱ-ում Հայաստանի հավաքականը զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը

Կրետե կղզում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնության վեցերորդ տուրում Հայաստանի հավաքականը (տարիքային կատեգորիան 50+) 2:2 հաշվով ոչ ոքի է խաղացել իսրայելյան Ashdod Chess Club թիմի հետ:
Ինչպես փոխանցում են Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեից, մեր հավաքականում միակ հաղթանակը տարել է Սերգեյ Գալդունցը: Վահանյանն ու Մովսիսյանը ոչ ոքի են խաղացել, իսկ Արտաշես Մինասյանը՝ պարտվել է:
Հայաստանի ընտրանին 9 միավորով (16.5 սեփական միավոր) հայտնվել է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: