Բավ է պառակտվել
12-11-2021 09:50

Հայաստանի հավաքականը 0։5 ջախջախիչ հաշվով պարտվեց Մակեդոնիային

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը ԱԱ-2022 ընտրական փուլի ներտնային խաղում պարտվեց Մակեդոնիային 0։5 հաշվով։

Առաջին գնդակը Հայաստանի դարպասն ուղարկեց Ալեքսանդր Տրայկովսկին 22-րդ րոպեին։

Հանդիպմանն աչքի ընկավ Էնիս Բարդին, խփելով 3 գոլ խաղի 36-րդ, 66-րդ, և վերջին՝ 90-րդ րոպեին։

76-րդ րոպեին ևս մեկ գոլի հեղինակ դարձավ Ստեֆան Ռիստովսկին։

Այսպիսով, ընտրական փուլի J խմբի նախավերջին՝ 9-րդ տուրի արդյունքներով Հայաստանի հավաքականը 12 միավորով մնաց 4-րդ տեղում, իսկ մակեդոնացիները բարձրացան 2-րդ հորիզոնական։