Բավ է պառակտվել
12-10-2016 06:29

Հայաստանի հավաքականը պարտվեց վերջին վայրկյաններին

ԱԱ-2018-ի որակավորման E խմբում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջել է Լեհաստանի հավաքականին:

Հանդիպման 30-րդ րոպեին Հայաստանի հավաքականը մնացել է 10 հոգով: Երկրորդ դեղին քարտը ստանալով խաղադաշտը լքել է պաշտպան Գաել Անդոնյանը: Խաղի 48-րդ րոպեին Հրայր Մկոյանը ինքնագոլի հեղինակ է դարձել, իսկ երկու րոպե անց Մարկոս Պիզելին հավասարեցրել է հաշիվը:

Հանդիպման ավելացված ժամանակի վերջին րոպեին Արազ Օզբիլիսը կարող էր հաղթական գոլի հեղինակ դառնալ Հայաստանի հավաքականի համար, սակայն հայ հարձակվողը վրիպել է, իսկ վայրկյաններ անց Լևանդովսկին գլխի հարվածով 3 միավոր է պարգևել իր թիմին: 

Այս պարտությունից հետո Վարուժան Սուքիասյանի գլխավորած թիմը եզրափակում է խմբային աղյուսակը, առանց վաստակած միավորի: Չեռնոգորիայի և Լեհաստանի հավաքականները յոթական միավորով առաջին և երկրորդ տեղում են: