Բավ է պառակտվել
11-06-2022 20:36

Ազգերի լիգայի երրորդ տուրում Հայաստանի հավաքականը զիջեց Ուկրաինային

Հայաստանի հավաքականը Ազգերի լիգայի երրորդ տուրի խաղում 3։0 խոշոր հաշվով պարտվեց Ուկրաինային։

Խաղը կայացավ այսօր Լոձում (Լեհաստան):

61-րդ րոպեին Հայաստանի հավաքականի դարպասը գրավեց Ռուսլան Մալինովսկին, ավելի ուշ Ալեքսանդր Կարավաևը և Վիտալի Միկոլենկոն համապատասխանաբար 77-րդ և 84-րդ րոպեներին մեծացրին իրենց թիմի առավելությունը։

Այսպիսով, երկրորդ դիվիզիոնում երեք հանդիպումից հետո Հայաստանը 3 միավորով երրորդ տեղում է։ Ուկրաինան 2 խաղում 6 միավորով գլխավորում է խումբը։

Հունիսի 14-ին Ազգերի լիգայի չորրորդ տուրում Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Շոտլանդիան։ Նույն օրը Ուկրաինան կհանդիպի Իռլանդիայի հետ։