Բավ է պառակտվել
21-03-2023 20:32

Հայաստանի հավաքականը դուրս մնաց բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունից

Հայաստանի հավաքականը դուրս մնաց բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունից։
Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորած ազգային հավաքականի վեց մարզիկերը պարտություն կրեցին մրցակիցներից։
Ազգային հավաքականը, մասնավորապես, ներկայացնում էին Էլիդա Քոչարյանը (60 կգ), Անուշ Գրիգորյանը (50 կգ), Գայանե Տեր-Բարսեղյանը (48 կգ), Եկատերինա Սիչևան (54 կգ), Եվրոպայի բրոնզե մեդալակիր Սոնա Հարությունյանը (63 կգ) և Եվրոպայի գործող չեմպիոն Անի Հովսեփյանը (70 կգ).
Բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը մեկնարկել է մարտի 15-ին Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում: Մրցաշարին մասնակցում է 324 մարզիկ աշխարհի 65 երկրից։