Բավ է պառակտվել
01-10-2018 14:39

Հայաստանի հավաքականը տեղ է զբաղեցրել շախմատի համաշխարհային օլիմպիադայի առաջատարների եռյակում

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի յոթերորդ փուլից առաջ Հայաստանի հավաքականը առաջատարների եռյակում է։

Յոթերորդ փուլում հայ շախմատիստները մրցելու են Բելառուսի հավաքականի հետ։

Նախորդ վեց փուլում Հայաստանի հավաքականը հաղթել է Ճապոնիայի, Ղազախստանի, Թուրքիայի, Հունաստանի և Մակեդոնիայի թիմերին։ Հայ շախմատիստները հավաքել են 10 միավոր։

ՖԻԴԵ-ի կողմից կազմակերպված շախմատի 43-րդ օլիմպիադան ընթանում է 2018թ․ սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 6-ը Վրաստանում՝ Բաթում քաղաքում։