Բավ է պառակտվել
11-07-2016 09:00

Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականը դարձավ 2016 թվականի Եվրոպայի չեմպիոն

Պորտուգալիայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Եվրոպայի առաջնության ոսկին։

Կիրակնօրյա հանդիպումը «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում ավարտվեց 1։0 հաշվով` պորտուգալացիների հաղթանակով։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի, իսկ լրացուցիչ ժամանակում Պորտուգալիայի հավաքականին հաղթանակ բերեց Էդերը` Ուգո Լյորիսի դարպասն ուղարկելով գնդակը 109-րդ րոպեին։

Ավելի վաղ պորտուգալացիները տնային խաղում երկրորդ տեղն էին զբաղեցրել 2004 թվականի Եվրոպայի առաջնության ժամանակ։ Լեհաստանում և Ուկրաինայում Պորտուգալիայի հավաքականը Եվրո 2012-ին նվաճեց բրոնզե մեդալներ: